Լատվիայում ապրիլի 17-ին մեկնարկում են ՆԱՏՕ-ի Summer Shield զորավարժությունները, որոնք կտեւեն մինչեւ ապրիլի 30-ը: Մասնակցում են ավելի քան 1200 զինվորականներ, հայտնել են Էստոնիայի պաշտպանական ուժերի գլխավոր շտաբից:

Միջազգային զորավարժությունները կանցկացվեն Ադաժսկի պոլիգոնում եւ հարկից տարածքում, մասնակցելու են զինվորականներ Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Լյուքսեմբուրգից, Բուլղարիայից, Ռումինիայից, Սլովակիայից, Գերմանիայից եւ Շվեդիայից:

Զորավարժությունների ժամանակ կներկայացվեն  հրետանային պաշտպանության, օդային պաշտպանության եւ հետախուզության, զանգվածային ոչնչնացման զենքի չեզոքացման, հակատանկային  պաշտպանության միջոցառումներ:

Summer Shield զորավորժությունները Լատվիայում անցկացվում են 2004 թվականից: