Պերուում ջրհեղեղներն ընդհանուր առմամբ 107 մարդու կյանք ենք խլել, իսկ տարերքից տուժածների թիվը գերազանցում է 1,1 միլիոնը, հաղորդել է  Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը:

Ավելի վաղ հաղորդվել էր 97 զոհի մասին: Փորձագետներն  այս ջրհեղեղը համարում են ամենահուժկուն վերջին տասնամյակների ընթացքում: Դրա պատճառը Խաղաղ օվկանոսում «Էլ Նինյո» կլիմայական ֆենոմենն է:

Ըստ կենտրոնի՝ իրենց օթեւաններից զրկվել է ավելի քան 171 հազար մարդ: