Առնվազն 11 մարդ այրվածներ է ստացել լոնդոնյան բարում անհայտ թունավոր նյութի արահոսքի հետեւանքով, հաղորդում է  Guardian-ը:

Միջադեպի պատճառով՝ ավելի քան 600 հոգի տարհանվել է: Նշվում է, որ նրանցից 200-ն իրենք են լքել հաստատությունը՝ մինչեւ արտակարգ իրավիճակների ծառայության ժամանումը:

Հաղորդվում է, որ հիվանդանոց է տեղափոխվել առնվազն ինը մարդ: Եւս երկուսն անձամբ են դիմել բժշկական օգնության:

 «Այրվածքները տուժածների կյանքի համար վտանգ չեն ներկայացնում»,- ոստիկանության ներկայացուցչի խոսքերն է մեջ բերում պարբերականը:

Իրավապահները հետաքննում են կատարվածը: Ձերբակալությունների մասին տեղեկություն չի հաղորդվում: