Քալիֆորնիայի Վալյեխո քաղաքում ինը դեռահասներ, ովքեր հավաքված են եղել երեկույթի համար, տուժել են անհայտ անձանց հրաձգությունից,  հաղորդում է The Los Angeles Times-ը՝վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչ Քեվին Բարկլեթին:

Հաղորդվում է, որ երեկույթին ներկա է եղել ավելի քան 30 մարդ, հիմնականում՝ դեռահասներ: Այն պահին, երբ շատերը կանգնած են եղել տան մոտ ու արդեն պատարստվել են գնալ, խմբին մոտեցել են դիմակավորված երկու անձինք եւ սկսել կրակել:

Դրանից հետո չարագործները մեքենայով հեռացել են:

Ոստիկանության տվյալներով՝ ութ հոգի հրազենային վնասվածք  է ստացել, եւս մեկը տուժել է խուճապի ժամանակ: Տուժածներց ամենակրտսերը 13 տարեկան է: Կատարվածի հանգամանքները պարզվում են: