Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփին անվանել է «իրատես եւ առաջադեմ մտածող»։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչոլեվ Philippine Star պարբերականին։
«Թրամփն իրատես եւ առաջադեմ մտածող է», - ասել է քաղաքական գործիչը։
Ֆիլիպինների առաջնորդը նաեւ նշել է, որ հիմար լինելով՝ Թրամփը չէր կարողանա նման ունեցվածք վաստակել։
«Թրամփն իմաստուն մարդ է», - ասել է Դուտերտեն՝ ընդգծելով, որ հենց դրանում է իր նմանությունն ԱՄՆ առաջնորդի հետ։




























