Ճապոնիայի կառավարությունը պատրաստվում է մայիսի 19-ին երկրի խորհրդարան ներկայացնել հատուկ օրենքի նախագիծ, որը կայսր Ակիհոտոյին թույլ կտա հրաժարվել գահից եւ այն հանձնել իր ժառանգին։ Այս մասին հաղորդում է «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրին։

Նրա տվյալներով՝ Ճապոնիայի կառավարությունը հույս ունի, որ օրենքը կընդունվի մինչ ներկայիս խորհրդարանական նստաշրջանի ավարտը, որը նախատեսված է հունիսի 18-ին։

Օրենքը կվերաբերվի միայն ներկայիս 83-ամյա կայսր Ակիհիտոյին, ով անցյալ տարի ցանկացել է լքել գահը՝ չնայած որ երկրի օրենսդրությունը նման հնարավորություն չի ընձեռում։

Ենթադրվում է, որ կայսրի փոխարեն գահ կբարձրանա գահաժառանգ արքայազնը՝ Նարուհիտոն։