Իրավապահ մարմիններն արդեն 1.5 ամիս է՝ չեն կարողանում գտնել Երեւանում մարտի 2–ին ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի հիշատակին տեղադրված հուշաքարը գողացողին:

NEWS.am–ին զոհված զինծառայողի մայրը՝ տիկին Անահիտը, հայտնեց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, այժմ գործով զբաղվում է Քննչական կոմիտեն:

Հարությունյաններն ինչ-որ մեկին կասկածում են, այդ մասին նաեւ իրավապահներին են հայտնել: Վերջիններս դեռ այդ անձին հարցաքննության չեն հրավիրել Քննչական կոմիտե:

Նշենք, որ ապրիլյան պատերազմում զոհված 19-ամյա Գրիգոր Հարությունյանի ընտանիքն ապրում է ծանր սոցիալական վիճակի մասին։ Նրանք ապրում են Գաջեգործների փողոցում, վթարային շենքում։ Բնակարանը, որտեղ ապրում են, ուղղակի ավերակներ են՝ քանդված պատերով, բետոնե հատակով։ Անչափահաս Գրիգորը ստիպված է եղել դպրոցը լքել, որպեսզի կարողանա միայնակ մոր ուսերին ծանրացած բեռը թեթեւացնել։ Բանակ էր զորակոչվել այդ ավերակները տուն դարձնելու երազանքով։ Դեռեւս մանկուց Գրիգորի երազանքը բարեկարգ տանիք ստեղծելն էր, որը ցավոք իրագործվեց իր կյանքի գնով։ Երեւանի քաղաքապետարանը բնակարան է նվիրել ընտանիքին։