Սիրիայի ավիաբազայի վրա ԱՄՆ-ի հարվածը դժվարացրել է քաղաքական կարգավորման ուղիների որոնումը, հնարավոր է՝ կանխամտածված: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Սենեգալի ԱԳ նախարար  Մանկյոր Նդիայեմի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Այս ենթատեքստում մենք քննարկել ենք ԱՄՆ ավիացիայի անհամաչափ, ագրեսիվ գործողությունները, երբ հարվածներ են հասցվել Սիրիայի ավիաբազային, որոնք իրավիճակը միայն խորացրել են եւ դժվարացրել, գուցե կանխամտածված, քաղաքական կարգավորման որոնումը»,- ասել է նա: