Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը հայտարարել է օտարերկրացիների համար հիմնական աշխատանքային վիզան չեղարկելու մասին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք էմիգրանտների երկիր ենք, սակայն աշխատանք հատկացնելիս նախընտրությունը պետք է տրվի ավստրալացիներին։ Այդ պատճառով էլ մենք չեղարկում են համար 457 վիզան, որի հիման վրա մինչ օրս մեր երկրում ժամանակավոր հիմունքներով գտնվել են օտարերկրացի աշխատողներ։ Մենք այլեւս չենք կարող թույլ տալ, որ համար 457 վիզան աշխատատեղ ստանալու երաշխիք մնա, որը կարող է եւ պետք է տրվի ավստրալացուն»,-հայտարարել է կառավարության ղեկավարը։
Վարչապետը շտապել է հստակեցնել, որ ապագայում կառավարությունն օտարերկրացիների համար նոր ժամանակավոր վիզա կսահմանի, որն ավելի լավ հաշվի կառնի երկրի պահանջները այս կամ այն մասնագետների հարցում եւ որը հատկացնելիս հաշվի կառնվեն այնպիսի գործոններ, ինչպես վիզա ստանալ ցանկացող օտարերկրացու աշխատանքային փորձն ու անգլերենի իմացությունը։ Թյորնբուլը խոստացել է առավել մանրամասն պատմել նորամուծության մասին «առաջիկա օրերին եւ շաբաթներին»։




























