Թաիլանդի Բանգսեն առողջարանային շրջանում՝ Բանգկոկից 100 կմ հեռավորությամբ, չորս մարդ՝ երկու կին եւ երկու տղամարդ հրազենային վնասվածքներ են ստացել լողափին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ տեղի ոստիկանության տվյալների՝ փոխհրաձգությունը տեղի է ունեցել երկու քրեական խմբավորումների միջեւ, որոնք չեն կարողացել բաժանել լողափը:

Ոստիկանները, բացի վիրավորներից, ուրիշ ոչ մեկի լողափում չեն գտել: Սակայն եղել են մեծ թվով մարդկանց հետքեր: Բժշկական օգնությունից հետո տուժածների վիճակը կայուն է գնահատվում: