Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաեւը Մոսկվայի շրջանային դատարանում հայտարարել է, որ քաղաքական գործչի մահվան օրը եղել է միայն մզկիթում ու ռեստորանում։ Այս մասին դատարանի դահլիճից հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դադաեւի խոսքով՝ սպանության օրը ինքը եղել է մզկիթում, իսկ հետո գնացել է «Վեսյոլի բաբայ» ռեստորան, ինչից հետո իր բնակարան է վերադարձել։ «Դրանից հետո ես տուն մտա, ըստ տեսագրության՝ 16։45-ին եւ մինչեւ հաջորդ օրը այնտեղից դուրս չեմ եկել»,- ասել է դատապարտյալը։
2015 թվականի փետրվարի 28-ին Մոսկվայի կենտրոնում գնդակահարված Բորիս Նեմցովը 1990-ականներին Ռուսաստանի կառավարությունում մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել, իսկ 2000 թվականին անցել է ընդդիմության կողմը։




























