Ի տարբերություն եվրոպական մյուս խոշոր կուսակցությունների՝ «Ազգային ճակատի» պատգամավորները միշտ եմ են քվեարկել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը: Ֆրանսիայի հայկական «Nouvelles d'Arménie» պարբերականին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է նախագահի թեկնածու Մարին լը Պենը:
«Միայն մենք ենք միշտ նման հստակ դիրքորոշում հայտնել, եւ միայն մենք ենք միշտ դեմ եղել դրան: Ի դեպ՝ նախագահի թեկնածուներից միայն ես երբեք չեմ փոխել այդ հարցում իմ դիրքորոշումը»,- նշել է Մարին լը Պենը՝ պատասխանելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում նրա ղեկավարած կուսակցության դիրքորոշման մասին հարցին:




























