Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի երկրորդ փուլում հայտնվելը ցույց կտա, որ երկրում ամեն ինչ վատ է ընթանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու, երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Երկրորդ փուլում ես կհանդիպեմ այն հակառակորդի հետ, ում ինձ համար կընտրեն ֆրանսիացիենրը։ Ես չեմ ընտրում։ Միակ բանը, որ կարող եմ արձանագրել, այն է, որ եթե իմ հակառակորդը լինի «Ազգային ճակատ»-ը, դա կնշանակի, որ երկրում գործերը լավ չեն ընթանում», - ասել է Ֆիյոնը՝ պատասխանելով Parisien պարբերականի ընթերցողների հարցերին։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին։