Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Ղազախստանի մուսուլմանների Հոգեւոր վարչության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արտահայտվել է կանացի «իրենց ամբողջովին փակող սեւ հագուստի» օրենսդրական արգելքի օգտին, փոխանցում է Meduza-ն:
Նազարբաեւի կարծիքով՝ «կրոնական տգիտության» պատճառով» Ղազախստանում ավելի շատ աղջիկներ են ավանդույթին հակառակ սկսել «իրենց ամբողջովին փակել սեւ հագուստով», իսկ երիտասարդ տղամարդիկ «մորուք են պահում եւ կտրում տաբատները»:
«Անհրաժեշտ է սա արգելելու հարցը մշակել օրենսդրական մակարդակով: Ղազախները սեւ հագուստ են հագնում սգի ժամանակ»,- ասել է նախարարը:
Նազարբաեւը հայտարարել է, որ փորձում են դրսից Ղազախստանի վրա ազդել «օտար կրոնական ուսմունքների» միջոցով, եւ կոչ է արել շարունակել իմամների կրոնական գրագիտության բարձրացման աշխատանքները՝ պարզաբանելով, որ «միայն գրագետ իմամը կկարողանա ճիշտ կրթել»:




























