Տավուշում ապրիլի 18-ին տղամարդը պատահաբար կրակել է ինքն իրեն եւ հրազենային վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 19:00-ի սահմանում Այգեձոր գյուղին պատկանող «Կուճոր գոմեր» կոչվող հանդամասում հրազենային վիրավորում ստացած, նույն գյուղի բնակիչ, 65-ամյա Սուրեն Օրդյանը իր մոտ եղած «ՏՈԶ» տիպի 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանին հենվելով՝ քայլելու ժամանակ հրացանն ինքնաբերաբար կրակել է, ինչի հետևանքով էլ Ս. Օրդյանը ստացել է նշված վնասվածքները:




























