Վորոնեժում ադրբեջանցիների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով 6 մարդ վիրավորվել է դանակով, մեկը զոհվել է։

Ինչպես տեեկացնում է АПА-ն՝ 27-ամյա Սադիգ Ալիեւը վախճանվել է ստացած վերքերից։ 

Մյուս տուժածների վիճակը ծանր է, երկուսը գտնվում են Վորոնեժի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Միջադեպը տեղի է ունեցել «Վստրեչա» սրճարանում՝ ծննդյան տոնի ժամանակ։ Ծեծկռտուքի պատճառը դեռ հայտնի չէ։