Գոյություն ունեցող հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգը թույլ է տալիս հրթիռային- միջուկային հարված հասցնել Ռուսաստանին, հայտնել է Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ղեկավարի տեղակալ Վիկտոր Պոզնիխիրը՝ Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան համաժողովի ժամանակ, փոխանցում է RNS–ը։

«Ամերիկյան բազաների առկայությունը Եվրոպայում, ՀՀՊ նավերի առկայությունը ռուսական տարածքների հարակից ծովերում ու օվկիանոսներում հզոր գաղտնի հարվածային բաղադրիչ է ստեղծում Ռուսաստանի վրա անսպասելի հրթիռային – միջուկային հարված հասցնելու համար»,- ասել է Պոզնիխիրը։

Նա հավելել է, որ ամերիկյան ՀՀՊ ներուժի աճը խթանոմ է սպառազինումների, նախեւառաջ ռազմավարական սպառազինումների մրցավազքը։