Շիրակի մարզի Լեռնուտ գյուղում այսօր՝ ապրիլի 26-ին, տեղի է ունեցել ապրիլի 24-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի գնդակից զոհված 20–ամյա Նարեկ Հարությունյանի հոգեհանգստյան արարողությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Լեռնուտի գյուղապետ Վարազդատ Բաղդասարյանից:

Նա նշեց, որ Նարեկի հոգեհանստյան արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, Նարեկի ծառայակից ընկերները, ԶՈւ բարձրաստիճան սպաներ:

Նարեկ Հարությունյանին կհուղարկավորեն Լեռնուտի գերեզմանատանը:

Նարեկն ընտանիքի միակ որդին էր, ուներ մեկ քույր։ Հայրը  երրորդ կարգի հաշմանդամ է։