Մեքսիկական խորհրդարանի Պատգամավորների պալատը (կոնգրես) հավանության է արժանացրել բժշկական նպատակներով մարիխունայի օգտագործումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նախագիծն ստացել է 301 «կողմ», 88 «դեմ»: Նիստի տեսագրությունը տեղադրված է կոնգրեսի YouTube-յան ալիքում:

Համապատասխան փոփոխությունները կատարվել են Առողջապահության մասին օրենքում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեքսիկայի սենատը երեքշաբթի ձայների մեծամասնությամբ հավանության էր արժանացրել մարիխուանայի՝ բժշակական նպատակներով օգտագործումը օրինականացնելու նախագիծը: