«Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Հարություն Ղարագյոզյանը մայիսի 3-ին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ դիմում է ներկայացրել ինքնաբացարկի դիմումից հրաժարվելու մասին: Այսպիսով, «Ծառուկյան» դաշինքից պատգամավորական մանդատից հրաժարվել չցանկացողները 12-ն են:
Հիշեցնենք, որ այսօր ԿԸՀ-ի հերթական նիստի ժամանակ «Ծառուկյան» դաշինքից ընտրված 23 պատգամավորներից 11-ը հրաժարվել են ինքնաբացարկի դիմումներից: Պատգամավորական մանդատից չեն ցանկացել հրաժարվել Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Ալիկ Եղիկյանը, Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Հրանտ Դավթյանը, Վահան Կարապետյանը, Մանուկ Սուքիասյանը, Արթուր Մանուկյանը, Արտեմ Ծառուկյանը: Մինչ այս նրանց անունից ինքնաբացարկի կամ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումներ էին ներկայացվել:




























