Աշխատանքում առաջնային է մնում 2016 թվականի ապրիլին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկությունների հայտնաբերումն ու հնարավորինս վերականգնումը, ինչպես նաեւ դրանց մասին տեղեկացումը: Այս մասին հայտնել է Արցախում մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը մայիսի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: ՄԻՊ-ը հիշեցրել է, որ կապված ապրիլյան իրադարձություննեերի հետ` մի քանի միջանկյալ զեկույցներ են նախապատրաստվել եւ փաստեր հավաքելու առաքելություն է իրականցվել: Զեկույցը ներկայացվել է միջազգային հանրությանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Ռուբեն Մելիքյանը`մոտ 23 գործ է ներկայացվել ՄԻԵԴ-ին: «Դաժանություններ ու բարբարոսություններ են տեղի ունեցել»,-նշել է Ռուբեն Մելիքյանը` հավելելով, որ նյութերը պատրաստվել են հաշվի առնելով միջազգային չափանիշները:



























