ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Շուշիի ազատագրման տոնը կնշի աշխատելով։ Այս մասին մայիսի 8-ին «Եռաբլուր» պանթեոն այցելության ժամանակ լրագրողների հետ հանդիպելիս ասել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը։

Այն հարցին, թե առաջինն ում կշնորհավորի ՀՀ վարչապետը, նա պատասխանել է. «Իմ ընտանիքի անդամներին»։ Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչպես նա կնշի Շուշիի ազատագրման օրը, բացի «Եռաբլուր» պանթեոն այցելելուց, Կարեն Կարապետյանը պատասխանել է. «Աշխատելով»։

Մայիսի 8-ին լրանում է ադրբեջանական զինված խմբավորումներից Շուշիի ազատագրման 25 ամյակը։