Միջոցներ առեւանգելու դեպքեր են արձանագրվել Հայաստանում հենց ԵՄ պատվիրակության կողմից, ինչն ապացուցում է, որ մեր ընթացակարգերն ու ստուգման մեխանիզմենրը լավ են աշխատում։ Այս մասին մայիսի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով ԵՄ պատվիրակությունում գումարներ վատնելու վերաբերյալ վերջին իրադարձությունները։
Դիվանագետն ասել է, որ ինքը հավելելու բան չունի ավելի վաղ ԵՄ պատվիրակության կողմից հրապարակված մամուլի ասուլիսին։
Այնուամենայնիվ, ԵՄ դեսպանը կոչ է արել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին ստեղծել, «քանի որ այն կարող է շատ արդյունավետ լինել եւ կարող է անհրաժեշտ արդյունքների հանգեցնել»։
ԵՄ դեսպանը հերքել է ենթադրություններն այն մասին, որ տվյալ դեպքը կարող է ազդել Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցության վրա։ «Հակառակը, իմ կարծիքով, Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցությունը կարող է ավելի ուժեղ դառնալ՝ Ավազակության դեմ պայքարի եվրոպական բյուրոյի (OLAF) եւ Հայաստանի քննչական կոմիտեի համագործակցության շնորհիվ»,-հավելել է դեսպանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Հայաստանի ՔԿ-ն հայտնել է այն մասին, որ քրեական գործ է հարուցվել գումարային միջոցների առեւանգման փաստով, որոնք ԵՄ պատվիրակությունը հատկացրել է Հայաստանին՝ դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու համար։ Գործով 10 մարդ է անցնում, որոնց թվում կան նաեւ անձինք, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։



























