Ես ինձ վրա եմ զգացել պատերազմի դժվարությունները, եւ ինձ չեմ առանձնացնում Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը՝ Հայաստանի վետերանների միություն այցելելուց հետո։

Նրա խոսքով՝ ինքն ամբողջությամբ հասկանում է  վետերանների ու ազատագրած մարտիկների դժվարություններն ու հոգսերը։

«Ամբողջ պատերազմի ընթացքում ես գտնվել եմ Ղարաբաղում։ Ես ինձ եւ իմ երեխաների վրա եմ զգացել բոլոր դժվարությունները։ Հիշում եմ՝ ինչպես կես տոննա կշռող ռումբն ընկավ հարեւան տան վրա, պատուհանները կոտրվեցին, եւ ես ինձ վրա զգացի ապակու բեկորները, վերքերիցս արյուն էր հոսում։ Եթե Ադրբեջանի առաջին տիկինն այդ ամենը զգար իր վրա, ապա, հավանաբար, պատերազմն արդեն վաղուց ավարտված կլիներ»,- նշել է Սարգսյանը։