Վարչապետ-նախարարներ հարաբերություններում ՀՅԴ-ն շարժվում է օրենքով սահմանված կարգով։ Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե կան պնդումներ, որ դաշնակցական նախարարները չեն ենթարկվում վարչապետ Կարեն Կարապետյանին, աշխատանքների վերաբերյալ զեկուցում են նախագահ Սերժ Սարգսյանին, դաշնակցական նախարարն ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ չեն ենթարկվում: Նախարարը քաղաքական պաշտոն է, կան հստակ սահմանված իրավասություններ եւ պարտականություններ՝ վարչապետ-նախարարներ հարաբերությունների մեջ մենք չենք տեսնում այս պահին որեւէ այլ բան, քան շարժվել օրենքով, նախագահի հրամանագրով ու կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան»: