Առավոտյան ժամը 9:35-ի դրությամբ   3/25, 8/51 եւ 4/53 ընտրատեղամասերի հեռարձակումն արդեն շուրջ 30 րոպե չի գործում: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

«Թիվ 4/32 ընտրատեղամասում ավագանու թեկնածու Արտակ Մելիքյանն այդ պահին քվեարկում էր, նկատում է, որ քվեախցիկում երկու հոգի են, մոտենում եւ տեսնում է, որ հանձնաժողովի նախագահն է քաղաքացուն ուղղորդում:

Այս պահին` 10:35-ի դրությամբ ահազանգ ունենք 8/53 ընտրատեղամասից,  որ հանրապետական ավագանու թեկնածուն նստած է հանձնաժողովի անդամների մոտ եւ ուղղորդում է ընտրողներին»,-ասված է հաղորդագրության մեջ: