Երեւանի ավագանու ընտրությունների օրը` 2017 թվականի մայիսի 14-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է շուրջօրյա ռեժիմով:

«Վաղ առավոտից աշխատում են աշխատանքային խումբը եւ արագ արձագանքման ստորաբաժանումը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա թեժ գիծ` 116 եւ (096) 116 100 հեռախոսահամարներով:

Ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել այս հեռախոսահամարներով»,-ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ: