Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը քիչ առաջ քվեարկություն կատարեց Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/5 ընտրական տեղամասում:

Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո, պատասխանելով հարցին, նա նշեց, որ քվեարկել է «հանուն Երեւանի»: Անդրադառնալով Երեւանի առաջ ծառացած խնդիրներին, Սամվել Ալեքսանյանը նշեց, որ առաջնահերթ խնդիրներից է տրանսպորտի հարցը:

«Տրանսպորտի խնդիրն ա»: Հարցին՝ տրանսպորտի սակագնի բարձրացմանը կողմ է, թե ոչ,Սամվել Ալեքսանյանը պատասխանեց՝ «Չէ»: