Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների քվեարկության օրը՝ մայիսի 14-ին, ժամը 12-ի դրությամբ, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ստորաբաժանումներում արձանագրվել է ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 9 դեպք:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բոլոր դեպքերը գտնվում են ստուգման փուլում:
Ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով իրեն վերապահված բոլոր գործառույթները «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» դրույթները պահպանելու եւ իրավախախտումներին օպերատիվ արձագանքելու ուղղությամբ:




























