Ավանում գրանցված մասնակցության բարձր ցուցանիշն անսովոր չէ: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա նորմալ եւ սպասելի է համարել, որ ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել էընտրողների 11,19 տոկոսը: Մուկուչյանի խոսքով, շատ հաճախ ակտիվությունը պայմանավորված է լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ակտիվությամբ, իսկ քանի որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է ընդամենը երեք քաղաքական ուժ, ապա մասնակցության ցուցանիշը նորմալ է: Նա հիշեցրեց, որ ԱԺ ընտրություններում ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր ընտրողների 14,5 տոկոսը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ օրինակ՝ Ավանում, որտեղի համայնքի ղեկավար է եղել Տարոն Մարգարյանը, մասնակցությունը կազմել է 17.40 տոկոս,ԿԸՀ նախագահն արձագանքեց, որ դա անսովոր չի կարելի համարել, դրանք են եղած թվերը:

Մուկուչյանը նկատեց, որ ընտրական տեղամասերում տեսախցիկներ են տեղադրված եւ կարելի է հետեւել ու պարզել մասնակցության թիվը համապատասխանում է  քվեարկությանը մասնակցած ընտրողներ թվին: