Մոսկվայում սատկել է երեք մետր երկարություն ունեցող պիթոնը, որը գտնվել է աղբարկղերի մոտ, Դմիտրովսկի մայրուղում գտնվող տան բակում։ Այս մասին «Մոսկվա» քաղաքային լրատվական գործակալությանը հայտնել են Մոսկվայի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունում։
«Պիթոնը սատկել է այսօր առավոտյան», - ասել է գործակալության զրուցակիցը։
Կիրակի օրը հայտնի դարձավ, որ պիթոնին գտել են Դմիտրովսկի մայրուղում գտնվող համար 41 տան առջեւ, աղբարկղերի մոտ։ Օձին վատ վիճակում Մոսկվայի կենդանաբանական այգի էին տեղափոխել։




























