Հնդկաստանում ապրիլի սկզբից էքստրեմալ շոգի պատճառով 167 մարդ է զոհվել:

Deccan Chronicle-ը հաղորդում է, որ նման տվյալներ են փոխանցվել Թելանգանա նահանգից: Սակայն մահվան պատճառների վերաբերյալ վերջնական տվյալները հայտնի կլինեն հատուկ ձեւավորված հանձնաժողովների զեկույցից հետո: 

Նշվում է, որ վերջին օրերում Թելանգանայում ջերմաստիճանը չի իջնում 40 ոստիճանից: Նահանգի որոշ հատվածներում ջերմաստիճանը հասնում է 47 ատիճանի: Էքստրեմալ շոգը նահանգում եւս մի քանի օր կպահպանվի:

 2016 թվականին Հնդկաստանում շոգից մոտ 700 մարդ է մահացել: