Բաշկիրիայի մայրաքաղաքում ձերբակալել են խաղային ավտոմատների սրահի գողության մեջ կասկածվող մի քանի մարդու:

Նոյեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը վիճակախաղային ակումբի 3 այցելուներ ծեծել են պահակին, վերցրել ադմինիստրատորի մոտից կանխիկ գումարը, ոսկյա զարդերը եւ բջջային հեռախոսը:

Կասկածյալներին գտել են մատնհետքերով: Նրանցից երկուսը հայաստանցի են, մեկը` վրաստանցի:

«Քրեական գործ է հարուցվել «ավազակային հարձակում» հոդվածով, հանգամանքները պարզվում են»,- ասել են Բաշկիրիայի ՆԳ վարչության մամուլի ծառայությունից: