ԼՂ խնդիրն ամենաբարդ հակամարտություններից է, որոնք ներկայումս չունեն համապատասխան լուծում, որը կբավարարիհակամարտության բոլոր կողմերին:
Նույնիսկ եթե ինչ-որ դրական շարժ լինի խնդրի կարգավորման ուղղությամբ, ապա այդ հարցում ամենագլխավոր դերը կատարելու է Ռուսաստանը: Նման կարծիք է հայտնել ռուսական պատմական ուղղվածության «Ռոդինա» ամսագրի գլխավոր խմբագիր, Մոսկվայի պետհամալսարանի դոցենտ Յուրի Բորիսենոկը, հաղորդում է Trend-ը:
Նրա խոսքով, «Ռուսաստանը ամենից մոտն է հակամարտության կողմերին եւ եթե ինչ-որ շարժ տեղի ունենա, դա անպայման կլինի ռուսական դիվանագիտության մասնակցությամբ»:
Յուրի Բորիսենոկի կարծիքով, ԼՂ խնդրի կարգավորումը հնարավոր է, բայց «քննարկումը պետք է իրականացնել թիրախային մեթոդներով»: Նա նշել է, որ առկա իրողությունները կարելի է ինչ-որ եղանակով առաջ մղել:




























