Գործնական էթիկետի եւ դիվանագիտական արձանագրության ֆրանսիացի փորձագետ, «Etiquette a la francaise» դպրոցի հիմնադիր ու ղեկավար Աննա Դեբարը Հայաստանի հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին վարպետության դասեր կտա։
Արդեն երկու վարպետության դաս է անցկացվել, դրանցից մեկը՝ 7-12 տարեկան երեխաների համար։ Նախատեսվում է եւս մեկը։ «Art Club Nadjar» հայկական ընկերության տնօրեն Կարինե Նաջարյանը մայիսի 29-ին կայացած մամուլի ասուլիսում նշեց, որ Աննա Դեբարի փորձը կարող է շատ օգտակար լինել հայկական բիզնեսի ներկայացուցիչների համար։
Աննա Դեբարի խոսքով՝ Հայաստանում առաջին անգամ է։ Նա գոհ է վարպետության դասերից։ Դեբարի խոսքով՝ հյուրերին Հայաստանում ըստ արժանվույն են դիմավորում։ Բացի այդ, յուրաքանչյուր երկիր իր ավանդույթներն ունի, եւ հյուրերը պետք է հասկանան դա։ Խնդիրն աշխարհում ընդունված կարգին հետեւելն է։
Այցը կազմակերպվել է «Art Club Nadjar» եւ մոսկովյան «Art Nadjar» պատկերասրահի հրավերով։ Աննա Դեբարը մենեջմենթի ոլորտում աշխատել է ավելի քան 20 տարի։




























