Օրակարգում այլեւս այդ հարցը չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանն՝ անդրադառնալով իր մանդատը վայր դնելու հարցին:

Սերգեյ Բագրատյանը վստահեցրել է, որ շարունակելու է աշխատել եւ մանդատը վայր չի դնելու:

Հիշեցնենք, որ նա այն ութ պատգամավորների թվում է, որ դեմ գնալով դաշինքի որոշմանը՝  հետ վերցրեցին ինքնաբացարկի դիմումները եւ մանդատ ստացան: Նախորդ շաբաթ Բագրատյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ խմբակցությունում դեռ քննարկվում է իր մանդատի հարցը:

Նշենք, որ «Ծառուկյան» դաշինքից իրենց մանդատները վայր են դրել Հարություն Ղարագյոզյանը, Խաչիկ Մանուկյանը եւ Արտյոմ Ծառուկյանը: