Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է փեսայի կողմից զոքանչին բռնաբարելու գործով դատավարությունը:
Դատարանը մեղավոր է ճանաչել փեսային, սակայն հաշվի առնելով, որ նա այդ քայլին դիմել է անմեղսունակության վիճակում, ազատել է քրեական պատասխանատվությունից ու պատժից և նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոց` հարկադրական բուժում հոգեբուժարանում:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2016թ. աշնանը Լոռու մարզի գյուղերից մեկում:





























