Կոլումբիայից հայտնի թմրաբարոն Պաբլո Էսկոբարի որդին երկրներին կոչ է արել դադարեցնել թմրանյութերի դեմ պայքարն ու սկսել օրինականացնել այդ ապօրինի բազմամիլիարդանոց շուկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հանրային առողջությանը պատերազմ հայտարարելն ու դրա դեմ գնդացիրներով դուրս գալու հեքիաթը, ինձ թվում է, հակասում է մարդկային արժեքներին։ Ես ավելի շատ հավատում եմ կարգավորմանը, իսկ պետությունը պետք է վերահսկի ու ստանձնի դրա պատասխանատվությունը»,- Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգում, սեմինարի ժամանակ ասել է Սեբաստիան Մարոկինը։
Universal-ի փոխանցմամբ՝ Մարոկինը, նույնի ինքը՝ Պաբլո Էսկոբար Էնոան, խոսել է նաեւ իր հանրահայտ հոր շուրջ տիրող բռնության մթնոլորտի մասին։
«Ես ամբողջ շքեղությունն ու հարստությունը կփոխեի օջախի եւ հորս կողքին լինելու հետ»,- ասել է նա:





























