Սերբիայի Սկուպշչինան (խորհրդարան) չորեքշաբթի նիստի ժամանակ ընդունել է կառավարության ղեկավար Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը։ Վերջինը կստանձնի նախագահի պաշտոնը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է խորհրդարանի մամուլի ծառայությունը։ 

Կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմումը, պետության նախագահի պաշտոնը ստանձնելու հետ կապված, Վուչիչը խորհրդարանականներին է ներկայացրել մայիսի 30-ի երեկոյան։

Համաձայան ապրիլի 2-ին տեղի ունեցած Սերբիայի նախագահական ընտրությունների արդյունքների՝  Վուչիչը ստացել է քաղաքացիների ձայների 55,08 տոկոսը։