ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը նախագահական ընտրություններում իր պարտության մի քանի պատճառ է նշել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The Hill-ը:

«Ես տարածված ենթադրության զոհ դարձա, որ ես հաղթելու եմ»,- Քալիֆորնիայում կայացած ասուլիսում ասել է նա: Քլինթոնը հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցությունը «սնանկության եզրին էր», երբ ինքը թեկնածու դարձավ: Միաժամանակ, նրա խոսքով, Հանրապետական կուսակցությունը շատ ավելի հաջողակ էր տարբեր քաղաքական նախագծերում ներդրումների հարցում:

Բացի այդ, Քլինթոնը հայտարարել է, որ ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Կոմին հաճույքով հայտարարություններ էր անում գողացված նամակների հետ կապված, սակայն լուրջ ուշադրություն չէր դարձնում Թրամփի թիմի եւ Մոսկվայի միջեւ կապերին:

2016 թվականի նոյեմբերին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններն ավարտվեցին Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակով: