Մեծ Բրիտանիայի Գլոսթերշիր կոմսությունում՝ Բրոքվորթ գյուղում, տեղի է ունեցել պանիր գլորելու ամենամյա մրցույթը։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Բրոքվորթի մերձակայքում գտնվող «Քուփերս հիլլ» բլրի առջեւ, մրցույթը դիտելու նպատակով, մեծ բազմություն էր հավաքվել։ Պանիրը նետել են շուրջ 180 մետր բարձրությունից։ Պանրի գլխիկը ներքեւ սահել 112 կմ/ժ արագությամբ, իսկ մրցույթի մասնակիցները վազքով փորձել են բռնել այն։
Մրցույթի մասնակիցներից շատերին չի հաջողվել «ոտքի վրա մնալ»։ Նրանք տարբեր վնասվածքներ եւ ուղեղի ցնցում են ստացել։
Տղամարդկանց շարքում հաղթող է ճանաչվել 29-ամյա զինծառայող Քրիս Անդերսոնը (Chris Anderson)։ Կանանց մրցարշավում առաջատար է դարձել 18-ամյա Քիվի Մորգանը (Keavy Morgan)։ Որպես պարգեւ՝ նրանց պանրի մեծ գլուխներ են հանձնել։ Վերոնշյալ մրցույթը Գոլսթերշիրում տեղի է ունենում 1826 թվականից։





























