ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անկեղծ է, ինչը բնորոշ չէ քաղաքական գործիչներին։ «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Bloomberg գործակալությունը, նշում է, որ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նշվում է, որ Սանկտ Պետերբուրգի ֆորումի շրջանակում միջազգային լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ «Թրամփն անկեղծ է, ինչն արտասովոր է քաղաքական գործչի համար»։

Բացի այդ, ՌԴ նախագահը հայտարարել է ԱՄՆ նախագահի հետ երկխոսության պատրաստակամության մասին։

Սակայն Պուտինն ընդգծել է, որ Թրամփն «այն մարդը չէ, որը խորհրդի կարիք ունի»։