Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հարցում դրսեւորած չեզոքության համար շնորհակալություն է հայտնել նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովին:
Հայաստանի ղեկավարն ընդգծել է, որ բոլոր ճգնաժամերն ու հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով` միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Չեզոքությունն ու վիճահարույց հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու կոչերը թույլ են տվել Թուրքմենստանին բարեկամական հարաբերություններ պահպանել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ:





























