ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմն ամենաարդյունավետն էր նախընտրական քարոզարշավում՝ չնայած երբեմն թվում էր, թե նա «չափն անցնում է»։ Այս մասին Պետերբուրգի միջազգային ֆորումում ասել է ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Խնդիրը մեր մեջ չէ, խնդիրը ամերիկյան քաղաքականության ներսում է։ Թրամփի թիմը նախընտրական քարոզարշավի ընթացքում ամենաարդյունավետն էր։ Երբեմն ես ինքս մտածում էի՝ մարդը չափն անցնում է, ազնիվ խոսք։ Բայց պարզվեց՝ նա ճիշտ էր։ Նա գտավ ճիշտ մոտեցումը բնակչության եւ ընտրողների այն խմբերի նկատմամբ, որոնց հետ կապված հույս ուներ։ Եւ նրանք եկան ու նրա օգտին քվեարկեցին, իսկ մյուս թիմը իր հաշվարկներում սխալվել էր»,-ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ Թրամփի հակառակորդները չեն ցանկանում խոստովանել իրենց սխալը՝ ընդգծելով, որ դյուրին է ասելը մենք մեղավոր չեն, այլ ռուսներն են մեղավոր։




























