«Կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը, պարզվում է, հիմանվոր պատճառներ է ունեցել Վերահսկիչ պալատի ստուգումներից հետո ընդհատակ անցնելու համար: Ինչպես հայտնի է, միառժամանակ առաջ Վերահսկիչ պալատը ստուգումներ էր իրականացրել Խաչիկայնի ղեկավարած կառույցում, եւ ըստ այդ ժամանակ տարածված լուրերի՝ այնպիսի ապօրինություններ էին հայտնաբերվել, որ Խաչիկյանը ստիպված անցել էր ընդհատակ՝ պատճառաբանելով, թե հիվանդ է: Իսկ ամբողջ խնդիրն այն է, որ մեր տեղեկություններով, ստուգումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում 50-60 հազար մեռյալ հոգիներ թոշակ են ստանում, որը ամսական կազմում է մոտ 4 մլն դոլար:
Ընդ որում, պարզվել է, որ թոշակ են ստանում անգամ մարդիկ, ովքեր դեռ 18-19 տարի առաջ են մահացել»,-գրում է թերթը՝ շարունակելով. «Մեր տեղեկուոթյուններով, համապատասխան մատյանները տարվել են ԱԱԾ, այնտեղից վերջին երեք տարվա տվյալների մասով ստուգումներ են սկսվել: Հետո ԱԱԾ-ն հրահանգ է ստացել նախագահականից եւ անձամբ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանից՝ գործը դադարեցնելու մասին, ինչից հետո Խաչիկյանը, ասես ոչինչ էլ չի եղել, նորից սկսել է աշխատանքի գալ»:





























