Քալիֆորնիայում նավավարը տեսագրել է իրեն հետապնդող սպիտակ շնաձկանը, հայտնում է UPI-ն։

Սպիտակ շնաձուկը մի քանի րոպե լողում էր նավակի մոտ, բայց այդպես էլ չի հարձակվել։ Տեսանյութում տղամարդը հայտնում է, որ յուրաքանչյուր պտույտից հետո գիշատիչն ավելի է մոտենում, բացի դրանից նա ջրի մեջ եւս մեկ շնաձկան լողակ էր նկատել։ «Տպավորիչ է»,- ոգեւորված մեկնաբանում է նա տեսանյութում։

Պարբերականը նշում է, որ շնաձկան հետ հանդիպումը նավավարի մոտ ոչ թե վախ, այլ ոգեւորություն էր առաջացրել։ Նրա խոսքով ինքը զարմացել էր, որ գիշատիչն այդքան երկար ժամանակ չէր նահանջում նավից։

Սպիտակ շնաձկերը Երկրի ամենախոշոր գիշատիչ ձկներից են։ Դրանց երկարությունը կարող է հասնել 4․8 –ից 6 մետրի։ Համարվում են շնաձկան ամենավտանգավոր տեսակը։