Կասպեր անունով սպիտակ կատուն իր տիրոջ հետ կիսել է կրուասանը, որից հետո դարձել Instagram-ի աստղը։ Օգտատերերին հմայել է, թե ինչպես է համակրելի կենդանին կրծում կրուասանը, նրանք խոստովանել են, որ պատրաստ են անվերջ դիտել այդ տեսագրությունը։

Մի քանի օրում Կասպերի մասնակցությամբ տեսահոլովակը ավելի քան 120 հազար դիտում է հավաքել։ Բաժանորդներից մեկը նշել է, որ այդ տեսանյութը կարելի է առանց չափազանցության անվանել համացանցի լավագույն տեսանյութը, ու օգտատերերից ոչ մեկը չի վիճարկել նրա գնահատականը։ Տեսանյութի հեղինակին խնդրել են Կասպերի մասնակցությամբ տեսահոլովակների շարք սկսել։