Վենեսուելայի ընդդիմության առաջնորդներից Միրանդայի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսն ուրբաթ հայտարարել է, որ երկրում բողոքի ակցիաների ընթացքում վիրավորների թիվը հասել է 15 հազարի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այդ տվյալները տարբերվում են իշխանությունների պաշտոնական տվյալներից։ Այսպես, Վենեսուելայի մարդու իրավունքների պաշտպան Թարեք Ուիլյամ Սաաբը հայտնել է 1.1 հազար վիրավորի մասին։
«Ապրիլի 1-ից մեր երկրում 15 հազար մարդ է վիրավորվել։ Մեկ շաբաթվա ընթացքում միայն Կարակասում, երեկվա դրությամբ (հինգշաբթի), հազար մարդ է վիրավորվել»,- ասել է Կապրիլեսը։
Ըստ նրա՝ սպանվել է 64 մարդ, իսկ պաշտոնական իշխանությունները հայտնում են 65 զոհի մասին։





























