Հարավային Կորեայում ձերբակալված կոռուպցիոն-քաղաքական սկանդալի գործով անցնող գլխավոր անձի՝ Ցոյ Սուն Սիլի դուստրը՝ Չոն Յու Ռան դատարանի որոշմամաբ շաբաթ ազատ է արձակվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ռենհափ»-ը։
Գործով անցնող գլխավոր անձի 21-ամյա դուստրը Հարավային Կորեայի դատախազության հարցմամբ արտահանձնվել է Դանիայից եւ չորեքշաբթի ձերբակալվել Սեուլ մեկնող օդանավում։ Սակայն դատարանը մերժել է դատախազության ձերբակալման հարցումը՝ դրա պատճառներն ու անհրաժեշտությունը համոզիչ չհամարելով։ Ուստի, Չոն Յու Ռան ազատ է արձակվել։
Խոստանալով համագործակցել հետաքննության հետ՝ Չոն Յու Ռան հասկացրել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ մոր գործերի մասին։
Հարավային Կորեայում դատախազները հույս ունեին, որ 21-ամյա աղջկա հարցաքննությունը ինչ-որ չափով լույս կսփռի կոռուպցիոն սկանդալի վրա, որի հետեւանքով երկրի նախկին նախագահը պաշտոնանկ արվեց։





























