Ֆրանսիան շահագրգռված է Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին «Միստրալ» տրանսպորտա-դեսնատային նավերը վաճառելու հարցում։ Այս մասին Սինգապուրի միջազգային համաժողովում հայտարարել է երկրի զինված ուժերի նախարար Սիլվի Գուլարը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք Ասիայի գործընկերներին հրավիրում ենք «Միստրալներ» գնելու գործարք կնքելու», - ասել է նա։ Գերատեսչության ղեկավարը նաեւ հիշեցրել է, որ «Ֆրանսիան նման նավերից մեկը տարածաշրջան է ուղարկել»։
Նախարարը նաեւ մտահոգություն է հայտնել Հարավ-Չինական ծովի իրադրության հետ կապված՝ նշելով, որ «բոլոր կողմերը պետք է հետեւեն օրենքին»։





























